Ձնաբքի և քամու պատճառով Ախալցիխեի մունիցիպալիտետի մոտ 10 գյուղում արդեն երկրորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ Լուսավորությունից զրկված են Ուրավելի կիրճի գյուղերն ու Սվիրի-Անի ուղղության բնակավայրերը։
«Էներգո-Պրո Ջորջիա»-ում պարզաբանում են, որ հոսանքի բացակայության պատճառը ուժեղ ձյունն է։ Նուգզար Մամուկաշվիլիի խոսքով, դեպքի վայրում վերականգնողական աշխատանքներ են ընթանում՝ բնակչությանը հնարավորինս արագ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով։