Լուրեր
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ
Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի և չորս այլ անձանց նկատմամբ։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև Սուլխան Թամազաշվիլիի, Միլեր Լագազաուրիի, Զվիադ Խարազիշվիլիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի նկատմամբ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդության սահմանափակումներ:

Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության որոշման մեջ, այդ անձինք պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։ Մասնավորապես, Վրաստանի ՆԳՆ-ն վերահսկել է ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնության անհամաչափ կիրառումը ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման հայտարարությունից հետո սկսված բողոքի ակցիաների ժամանակ։
| Print |