Լուրեր
«Կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի բովանդակությունը»

 

Կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը,- ասուլիսում ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Բերսեի խոսքերով, դրա համար կստեղծվի Վրաստանի և Եվրախորհրդի ներկայացուցիչների աշխատանքային խումբ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը։

«Ես իմ մտահոգությունն եմ հայտնել այն օրենսդրության վերաբերյալ, որը վատթարացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների իրավունքները։ Այս օրենսդրությունը պետք է փոխվի, որպեսզի լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և ինչպես ասվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ողջունում եմ և ասում, որ կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։ Կստեղծվի Վրաստանի և Եվրախորհրդի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ ներառյալ Վենետիկի հանձնաժողովը, և կբացահայտվեն այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն օրենսդրության մեջ։ Հույս եմ հայտնում, որ նման գործընթացները կարող են իրականացվել նաև այլ ուղղություններով, ինչպիսիք են իրավահավասարությունը, խտրականության կանխումը, ընտրական բարեփոխումները, բանտային և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները»,- ասել է Բերսեն։

Պատրաստված է համաժամանակյա թարգմանությամբ։

 

| Print |