Լուրեր
Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրոյի ծրագրերը Վրաստանի հետ

 

Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի արժեք ունեցող ծրագրերը, այս մասին Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը գրել է սոցիալական ցանցերում։

Գերմանիայի դեսպանը խոսում է մի քանի դադարեցված ծրագրերի մասին, որոնց թվում են կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների ծրագրերը, ինչպես նաև Բաթումիում ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։

«Գերմանիան, ափսոսանքով, դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի արժեք ունեցող ծրագրերը։

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և նախարար Սվենյա Շուլցեն արձագանքում են Վրաստանի կողմից Եվրամիության ուղուց հեռանալուն և բողոքի ակցիաների դեմ խիստ միջոցների ձեռնարկմանը։

Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների և Բաթումիում ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։

Քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության աջակցության ծրագրերը շարունակվում են»,-
գրում է Պիտեր Ֆիշերը։

 

| Print |