«Մեդիա դպրոցը օգնում է ինձ ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իսկական լրագրողին» - Նինո Պարունաշվիլի
17:28 / 27.12.2024
TV9news.ge-ի և Ախալցիխեի մեծահասակների կրթության կենտրոնի կողմից իրականացվող մեդիա դպրոցի շրջանակում ապագա լրագրողների համար շարունակում են անցկացվել վերապատրաստումներ:
Ամերիկայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդները սովորում են, թե ինչ է լրագրությունը, ինչպես տարբերակել իրական ու կեղծ նորությունները, ինչպես պատրաստել օբյեկտիվ ու ճշգրիտ նյութեր։ Բանախոսները ուսումնասիրում են նաև լրագրողական գրելու տեխնիկան (դասական և սոցիալական մեդիայի համար), տեղեկատվության որոնման և ստուգման մեթոդները, էթիկական լրագրության սկզբունքները և մեդիագրագիտության հարցերը: Բացի տեսական գիտելիքներից, նրանք նաև գործնական վերապատրաստումներ կանցնեն:
Դասընթացները անցկացվում են Ախալցիխեի մեծահասակների կրթության կենտրոնում։ Դասընթացները վարում են ինչպես տեղացի, այնպես էլ Թբիլիսիից հրավիրված մասնագետներ։
«Մանկուց երազել եմ լրագրող դառնալ։ Այս դպրոցը ինձ օգնում է ձևավորել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են լրագրողին։ Լրագրողները շատ կարևոր դեր ունեն, քանի որ նրանք ամեն օր մեզ նորություններ են մատուցում», – ասում է մեդիա դպրոցի մասնակից Նինո Պարունաշվիլին։
Մեդիա դպրոցի ուսուցման տևողությունը 4 ամիս է։ Դպրոցն ավարտելուց հետո մասնակիցները կստանան վկայագրեր, իսկ նախագծի ավարտին կընտրվեն երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կստանան մասնագիտական նվերներ։