Լուրեր
Ախալցիխեն կստանա ֆինանսավորում տարերային աղետի հետևանքների վերացման համար
Տարերային աղետի վերացման աշխատանքների համար բյուջեն ավելացել է ավելի քան 52 միլիոն լարիով։

Ավելի կոնկրետ, կառավարության հունվարի 30-ի որոշմամբ՝ այս աշխատանքների համար հատկացվել էր 6.4 միլիոն լարի, սակայն փետրվարի 28-ի որոշմամբ բյուջեն ավելացվել է մինչև 58 517 000 լարի։

Ֆինանսավորում տրամադրվել էր Գուրջաանի, Սիղնաղիի, Զուգդիդիի, Խարագաուլիի, Ախալցիխեի, Սագարեջոյի, Բորջոմիի և Ախմետիի մունիցիպալիտետներին։ Վերանայված որոշմամբ ցանկում ավելացվել են ևս մի շարք մունիցիպալիտետներ, ինչը, ենթադրաբար, կապված է վերջին երկու շաբաթվա ընթացքում Արևմտյան Վրաստանում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրների հետ։

Որոշման համաձայն՝ առավել մեծ գումար՝ 10 միլիոն լարի, հատկացվել է Լանչխութիի մունիցիպալիտետին։

Ինչ վերաբերվում է Սամցխե-Ջավախեթիին՝
  • Ախալցիխե – 400 000 լարի
  • Բորժոմի – 834 000 լարի
  • Ադիգենի – 490 000 լարի
| Print |