Լուրեր
Փետրվարին Վրաստանից արտաքսվել է 85 օտարերկրյա քաղաքացի
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները փետրվար ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացի։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նրանց տվյալներով, օտարերկրյա քաղաքացիների մի մասը Վրաստանը լքել է կամավոր, իսկ մի մասը՝ միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ հարկադրական կարգով։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, նախարարության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, արդյունավետորեն պայքարում է անօրինական միգրացիայի դեմ երկրի ներսում։ Մասնավորապես, նախորդ ամսվա ընթացքում տարբեր երկրների 85 քաղաքացի արտաքսվել է երկրից։

Օտարերկրյա քաղաքացիների մի մասը լքել է Վրաստանը կամավոր, իսկ մի մասը՝ միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ հարկադրական կարգով։ Արտաքսված անձանց, օրենքի համաձայն, սահմանվել է արգելք կրկին մուտք գործելու Վրաստան։

Վրաստանից արտաքսվել են 85 քաղաքացի՝ Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Նիգերիայի, Ալժիրի, Չինաստանի, Հայաստանի, Նեպալի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մյանմայի, Լիտվայի, Իսրայելի և Կամերունի քաղաքացիներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը հանդիսանում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինը երկրի ներսում։ Նրա իրավասության ներքո է հայտնաբերել Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և իրականացնել նրանց արտաքսումը»,
- նշված է տարածված տեղեկատվության մեջ։
| Print |
თეგები: გაძევება / შსს /