Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել
Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել։ Սերժանտ Թարբեյ (Թաբո) Արկանիան զոհվել է Դոնեցկի մարզում՝ Պոկրովսկ քաղաքի մոտ։
Ambebi.ge-ի տեղեկություններով՝ 34-ամյա Թաբո Արկանիան բնակվում էր Ուկրաինայում։ Նա թեքվոնդոյի Ուկրաինայի և Եվրոպայի չեմպիոն էր։ Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա։
Արկանիայի ընտանիքը Աբխազիայից տեղահանված էր։
Նրան կհուղարկավորեն Օդեսայում՝ մայիսի 10-ին։