Քաղաքականություն
Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողներն Ադրբեջանի քաղաքացի են. Ալիև
Մենք հաղթեցինք տեղեկատվական պատերազմը, հաղթեցինք ռազմի դաշտում, քաղաքական հարթությունում: Ես ասել էի, որ մենք ցանկացած պահի կարող ենք դադարեցնել պատերազմը, և մենք պատրաստ էինք դրան մեկ պայմանով, որ Փաշինյանն անձամբ ասեր, թե երբ է զորքերը դուրս բերելու այդ հողերից: Հենց դա տեղի ունեցավ, ես դադարեցրի մեր հարձակողական գործողությունները: Եթե նա ավելի շուտ դա աներ, այսպիսի ամոթալի վիճակում չէր հայտնվի։ Այն ժամանակ նա առաջ քաշեց 7 պայման, ես ասացի՝ ես ունեմ մեկ պայման։ Դուք պետք է զորքը հեռացնեք այդ տարածքներից։ Իսկ քո բոլոր 7 պայմանները ես նետում եմ աղբարկղը», - ասել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը:

Այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա պատմական հաղթանակ է: Մենք պատերազմի դաշտում թշնամուց ազատել ենք մի քանի տարածք և ստիպել թշնամուն վերադարձնել երեք շրջան և, այդպիսով, լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիմա չկա ղարաբաղյան հակամարտություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակվում է, նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողներն Ադրբեջանի քաղաքացի են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը միավորված ադրբեջանական պետության շրջանակներում լավ է լինելու», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:
| Print |