Քաղաքականություն
Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ. Փաշինյան

 

Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ, Թվիթերի իր պաշտոնական էջում գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շեշտելով, որ Երևանը դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից ներկայացված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, Փաշինյանը շարունակում է՝ Հայաստանը «պատրաստ է դա հաստատել Սոչիում»։ «Հուսով ենք՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները», - գրել է վարչապետը։

Հոկտմեբերի 31-ին Սոչիում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը։ Ադրբեջանական կողմը հրապարակավ դեռ չի արձագանքել Ռուսաստանի նախագահի հրավերին։

 

| Print |