Քաղաքականություն
Ուկրաինայի հակամարտությունը կարող եմ լուծել 24 ժամում. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում։

Նրա խոսքով, երբ նա հաղթի ընտրություններում, կկարողանա շատ հեշտությամբ բանակցել Պուտինի ու Զելենսկու հետ, ինչը կավարտի պատերազմը։

Թրամփի խոսքով՝ նա չի բացահայտի, թե ինչպիսի բանակցություններ է նախատեսում վարել, քանի որ պլանը չի իրականացվի, եթե այն հրապարակվի։

«Այն, ինչ հիմա անում է ԱՄՆ կառավարությունը, շատ վտանգավոր է։ Երևի սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, միջուկային պատերազմ, որի համեմատ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները խաղ կհամարվեն։ Դա անհավանական է, քանի որ մենք ունենք մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե ​​դա տեղի չունենա, ես հարցը կորոշեմ 24 ժամից»,- ասել է Թրամփը։
| Print |