Քաղաքականություն
Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը
Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև Եվրամիությանն անդամակցության գաղափարը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը հավելել է, որ «պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»: «Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը», - ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով. - «Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք»։
| Print |