Քաղաքականություն
Փողն ինձ համար երբեք ոչինչ չի նշանակել. Սաակաշվիլի
Համազգային մեծ դեպրեսիան, 12-ամյա ամոթը անպայման կավարտվի։ Դրա համար ես վտանգի ենթարկեցի իմ կյանքը, դրա համար վերադարձա Վրաստան, դրա համար կպայքարեմ մինչև իմ վերջին շունչը,- այսօրվա դատավարությանը հեռավար մասնակցելիս ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլիի խոսքով, նոր կառավարության պայմաններում, առաջին հերթին, գները նվազեցնելու համար պետք է վերացնել մենաշնորհները, ավելացնել ներդրումները։

«Մեզ բաժանում են, պետք է համախմբվենք, մղում են հուսահատության, բոլորին պետք է ցույց տանք, որ հույսը ամեն դեպքում կվերադառնա։ Համազգային մեծ դեպրեսիան, 12-ամյա ամոթը անպայման կավարտվի։ Դրա համար ես վտանգի ենթարկեցի իմ կյանքը, դրա համար վերադարձա Վրաստան, դրա համար կպայքարեմ մինչև իմ վերջին շունչը, որպեսզի Վրաստանում չգործի և չի կարող գործել վրաց ազգի հուսահատությունը, խավարը, ցեղասպանությունը։ Առաջինը, որ պետք է լինի նոր կառավարության օրոք, մենաշնորհների վերացումն է, իսկ հետո գները կնվազեն։ Այս կառավարության օրոք ներդրումները նորից ընկել են, ներդրումները պետք է հետ կանչվեն։ Ներդրումները հանվելու են այնտեղ, որտեղ երկիրը ղեկավարում են ոչ թե գործարարներն ու օլիգարխները, այլ հայրենասերները, որոնց համար փողը ոչինչ չի նշանակում։ Ինձ համար փողը երբեք ոչինչ չի նշանակել, ես Վրաստանում ոչ տուն ունեմ, ոչ դուռ, բացի մեկ բռնագրավված խաղողի այգիից։ Մինչ այդ ուկրաինացի երեխաներ են բերել, զարմացել են՝ սա նախագահի տունն է։ Սա է այն ֆոնին, ինչին սովոր են Ուկրաինայում: Այնպես որ, այո, սա իմ փիլիսոփայությունն էր, իմ մտածելակերպը»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։
| Print |