Քաղաքականություն
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստան
Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության ղեկավարին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո վարչապետները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
| Print |