Քաղաքականություն
Միգուցե ձեր եկամուտներից կատարվող ծախսերը ճիշտ չեն, և վախենում եք. Լազարաշվիլին լրագրողներին

Այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը» այսպես կոչված ռուսական օրենքի մասին հրապարակված գրառումները նշել է որպես կեղծ տեղեկատվություն և ջնջել դրանք, «Վրացական երազանքը» սկսել է ցուցապաստառների տեսքով տեղեկատվություն հրապարակել փողոցներում։

Բաթումիից, Քութայիսից, Գորիից և Փոթիից հետո ապրիլի 9-ին նմանատիպ պաստառներ են հայտնվել նաև Ախալցիխեի փողոցներում։

Քաղաքի կենտրոնական վայրերից բացի պաստառները փակցված են նաեւ «Ազգային շարժման» գրասենյակի պատին:

Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին բացատրում է, որ սպառնալիքը կարող է գալ Եվրոպայից և Ամերիկայից, ինչպես նաև այլ երկրներից, «թե ինչու է թափանցիկությունը խնդիր՝ պարզ չէ»։
Ախալցիխեի քաղաքապետը նաեւ նշել է, որ այսպես կոչված «Ռուսական օրենքի» մասին պաստառները փակցրել է երիտասարդների անկախ խումբը, եւ «Վրացական երազանք» երիտասարդական կազմակերպությունը եւ ընդհանրապես կուսակցությունը դրա հետ կապ չունեն։
| Print |