Քաղաքականություն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կժամանի Վրաստան

 

Նախընտրական այցով, նախընտրական քարոզարշավի և քաղաքական կլիմայի գնահատման նպատակով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) վեց հոգանոց պատվիրակությունը կայցելի Վրաստան։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում տարածված տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը Վրաստանում կլինի սեպտեմբերի 23-24-ին, Հուլիեն Բուլայի (Ռումինիա, ALDE) գլխավորությամբ։

Թբիլիսիում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի տեղակալի, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ։ Նշանակված են նաև հանդիպումներ Կոմունիկացիաների հանձնաժողովի և հակակոռուպցիոն բյուրոյի, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտին պատվիրակությունը հայտարարությամբ հանդես կգա։

Պատվիրակության ամբողջական կազմը հոկտեմբերի 26-ին, այլ միջազգային դիտորդների հետ միասին, Վրաստանում կհետևի ընտրություններին։

 

| Print |