Ռուսաստանի հետ պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան մենք կարծում ենք. Զելենսկի
«Ռուսաստանի հետ պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան մենք կարծում ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
«Հաղթանակի ծրագիրը Ուկրաինան ուժեղացնելն է։ Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք մեր ընկերներին, գործընկերներին ուժեղացնել մեզ։ Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք մոտենում ենք պատերազմի ավարտին: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք»,- ասել է Զելենսկին։
Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարը խոսել է նաև Կուրսկում ընթացող գործողության մասին և նշել, որ ՌԴ նախագահը վախենում է այս գործողությունից։
«Դա ճիշտ է։ Նա շատ է վախենում։ Ինչու՞: Որովհե՞տև իր ժողովուրդը տեսավ, նա չի կարող պաշտպանել, նա չի կարող պաշտպանել իր ամբողջ տարածքը: Ուկրաինան կարող է Պուտինին ստիպել դադարեցնել պատերազմը միայն ուժեղ դիրքերից»,- ասել է Զելենսկին։