Քաղաքականություն
«Համագործակցությունը Ռուսաստանի հետ համապատասխանում է վրաց ժողովրդի «շահերին»»

 

ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը արձագանքում է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և ասում, որ վրաց ժողովուրդը հասկանում է «անկախ կուրսի» պահպանման և հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ «համագործակցության» կարևորությունը:

«Եզրակացությունը ինքնին տրամաբանական է. ժողովուրդը հասկանում է անկախ կուրսի պահպանման կարևորությունը, որը համապատասխանում է վրաց ժողովրդի շահերին։ Եվ այն, որ հարավկովկասյան և հյուսիսային հարևանների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը համապատասխանում է վրաց ժողովրդի շահերին՝ կասկածից վեր է», - ասել է Լեբեդևը լրագրողների հետ զրույցում:

Լեբեդևն ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի հայտարարությունները, որոնցում ասվում է, որ պատրաստ են վերականգնելու բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ և չեն աջակցում պատժամիջոցներին, միայն ողջունելի կարող են լինել։

 

| Print |