Պետք է սկսենք վիզաների ազատականացման չեղարկման գործընթացը՝ Մարգուս Ցահկնա
Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան Բրյուսելում՝ արտաքին գործերի խորհրդի հանդիպման նախաշեմին, լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի հետ կապված իրավիճակը չի ընթանում ճիշտ ուղղությամբ, և անհրաժեշտ է սկսել վիզաների ազատականացման չեղարկման գործընթացը։
«Վրաստանի հետ կապված, իրավիճակը չի զարգանում ճիշտ ուղղությամբ։ Եվրոպան կարող է ավելին անել, և այն, ինչ Էստոնիան առաջարկել է, վիզաների ազատականացման չեղարկման գործընթացի մեկնարկն է։ Ես չեմ ասում, որ դա վաղը պետք է չեղարկվի, բայց անհրաժեշտ է սկսել այս գործընթացը՝ ուղարկելու շատ ուղիղ և հստակ ուղերձ, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը խաբում է իր ժողովրդին և պետք է փոխի իր ուղղությունը»,- նշեց Մարգուս Ցահկնան։
Հարցին, թե ինչ իրական քայլերի պետք է սպասի վրացի ժողովուրդը, որը 60 օր է, ինչ բողոքի ցույցեր է անում, նախարարը պատասխանել է.
«Մենք չենք հավատում այն ամենին, ինչ Վրաստանի իշխանությունը մեզ ասում է։ Մենք ականատես ենք այն ամենին, ինչ իրականում կատարվում է։ Հուսով եմ, մենք կգտնենք ուղիներ՝ Վրաստանի հետ կապված ավելի շատ որոշումներ կայացնելու համար»։