Տնտեսություն
Բիզնեսից դեպի արտագաղթ
Ախալցիխեում, քաղաքի պատմական թաղամասում վաճառվում է երեք ընտանեկան հյուրանոց: Սեփականատերերն ասում են, որ տարիների ընթացքում, բազմաթիվ խնդիրների են բախվել, հաղթահարել ու շարժվել առաջ: Բայց այժմ, կորոնավիրոսը թե նրանց, թե ամբողջ երկրի բիզնեսը ոչնչացրեց:

Խաթունա Ոսկանյանը Ախալցիխեի պատմական շրջանում, ընտանեկան հյուրանոց է վաճառում: 9 տարի նույն ոլորտում աշխատելուց հետո, օտարերկրյա այցելուների համար գրավիչ ութ սենյականոց «Հին Ռաբաթ» հյուրանոցի սեփականատերը իր օբյեկտը գնահատեց 400,000 դոլարիով: Զբոսաշրջիկներով լի հյուրանոցում իրավիճակը արմատապես փոխվել է 2020 թվականից ի վեր: Փակ սահմաններն ու արգելքները հանգեցրին օբյեկտի սնանկացմանը:

Ռաբաթի հին թաղամասում վաճառվում է նաև «Կեսանե» ընտանեկան հյուրանոցը: Սեփականատերն այլևս չի կարող վճարել ծախսերը: Ցիալա Շավաձեն ստիպված եղավ կայացնել ծայրահեղ որոշում և վաճառքի հանել հյուրանոցը, որի հարմարությունների մեջ ներդրել էր ամեն ինչ:

«Կեսանեն» գործում է 2017 թվականից: Զբոսաշրջիկների համար գրավիչ վայրի և հարմարավետ պայմանների պատճառով հյուրանոցըծանրաբեռնված աշխատում էր բոլոր սեզոններին: 2020 թվականի սկզբին, չինացի զույգին հյուրընկալելուց հետո, հյուրանոցը փակվել է: Սեփականատերը վարկերը վճարել չի կարող: Ցիալա Շավաձեն իր հնարքներով հայտնի դարձրած հյուրանոցը վաճառելուց հետո պատրաստվում է գնալ արտասահման, արտագնա աշխատանքների:

«Ոչ մի օգնություն չեմ ստացել: Կառավարությունից անգամ չեն հետաքրքրվել մեզանով: Ամեն ինչ կախված է ծախսերի հետ, գարնանը, երբ թույլատրվեց բացել հյուրանոցները, գիտեք, որքան մեծ գումարների հետ էր կապված: Ես այլևս չեմ կարող աշխատացնել հյուրանոցը: Առնվազն 3-4 տարի ժամանակ է հարկավոր, որ գոնե մի քիչ ոտքի կանգնեմ: Մեկ տարի է, ինչ վակուումի մեջ եմ: Կարծում եմ, որ կառավարությունն այս համաճարկը օգտագործեց իր շահերի օգտին: Օգնեց ոչնչացնելմեր բոլոր երազանքները»:
Բանկային պարտավորությունները մարելու և նպատակային ծախսերը հոգալու համար «Էդեմ» ընտանեկան հյուրանոցի սեփականատերը գյուղում տուն է վաճառում: Մարինե Նարիաշվիլին կարծում է, որ եթե գարնանը տուրիզմի ոլորտը չսկսի աշխատել, և այցելուներ չլինեն, Ախալցիխեում շատ օբյեկտներ կվաճառվեն:
Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ կառավարությունը համաճարակից տուժած հյուրընկալող բիզնեսին օգնել է վարկերի սուբսիդավորմամբ: Ծրագրի վրա ծախսվել է շուրջ 47 մլն լարի: «Արտադրիր Վրաստանում» կազմակերպության տվյալների համաձայն, Ախալցիխեի քաղաքապետարանից 15 հյուրանոցներ օգտվել են սուբսիդավորումից:

Այն մասին, որ հյուրընկալ բիզնեսը համանման իրավիճակում է գտնվում ամբողջ երկրում, խոսում է նաև «Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը: Գիորգի Կեպուլաձեն համոզված է, որ առանց պետության օգնության, այս բիզնեսի ներկայացուցիչները ճգնաժամից դուրս գալ չեն կարող: Նրա խոսքով ՝ հյուրանոցը վաճառելու որոշումդեռ շատերը կկայացնեն:

«Ավիահաղորդման վերսկսումը չի նշանակում, որ մենք կունենանք զբոսաշրջիկներ: Սա շատ ցավալի փաստ է, սակայն կառավարությունը միայն ժամանակավոր դադարեցրեց հարկերը, ինչը ընդամենը մեկ քայլ է: Այս ոլորտի համար սա մեկ կաթիլ է օվկիանոսում: Ավելորդ է խոսել այն մասին, թե քանի մարդ է մնացել առանց աշխատանքի: Դժվարանում եմ խոսել այս մասին, բայց այս գործընթացը դեռ երկար կշարունակվի, եթե պետությունը քայլեր չձեռնարկի այս ոլորտի ներկայացուցիչներին օգնելու համար»,- ասում է Գիորգի Կեպուլաձեն:

Քաղաքի զբոսաշրջային տարածքում վաճառվում է մեկ այլ հյուրանոց: Սեփականատերն ասում է, որ մեկ տարի գործազրկությունից հետո այլևս չի կարող պահպանել հաստատությունը, ուստի համաձայն է վարձակալել այն: Հյուրանոցային արդյունաբերության անբարենպաստ իրավիճակի պատճառով սեփականատերը գնորդին առաջարկում է այն օգտագործել որպես եռահարկ գրասենյակային շենք:

«Եռահարկ հյուրանոց է, ամեն ինչով հարմարեցված: Գեղեցիկ տեսարանով, կայանատեղիով: Նկուղը կարելի է օգտագործել որպես պահեստ և վերածել խանութի, գրասենյակի, կամ կարելի է կլինիկա բացել: Գումարը կարող են փուլ առ փուլ վճարել», - ասում է սեփականատերը:

Մեկ տարի է անցել այն օրից, երբ հյուրանոցները դադարեցին այցելուներ ընդունել:
Ծանր տնտեսական իրավիճակում հայտնված սեփականատերերի մի մասը, որոնք ունեն նաև բանկային պարտավորություններ, միակ լուծումը համարում են հյուրանոցների վաճառքը:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |