Տնտեսություն
Թոշակառու առեւտրականները՝ գնորդի եւ հացի փողի ակնկալիքով
Ախալցիխեի բնակիչների մեծամասնության համար կիրակին ամբողջ շաբաթվա համար սննդամթերք գնելու օր է: Միայն այսօր է, որ քաղաքացիներին հաջողվում է էժան գնել բնական, որակյալ արտադրանք: Ադիգենի, Ասպինձայի և Ախալցիխեի գյուղերի բնակիչները առավոտյան ժամը 7 -ի սահմաններում հավաքվում են ագրարային շուկայում և սկսում առք ու վաճառքը:

Հազարավոր տարբեր մթերքներ կարող եք տեսնել շուկայում՝ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, մսամթերք կամ դաշտային խոտեր, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման համար: Որոշ բույսեր հավաքում են իրենց սեփական հողամասից, մնացածներն ՝ անտառում: Իսկ վաճառքի արդյունքում ստացած գումարով գնում են բոլոր անհրաժեշտ իրերը:

Նաիրա Մաճարաշվիլին շուկա է գնում հարևանի հետ: Ադիգենի Մեծ Սմադա գյուղի կանայք այս անգամ վաճառում են հավ, աքլոր և բանջարեղեն: Ասում են, որ ամեն ինչ թանկացել է, իսկ գյուղացու ապրանքը «ոչինչ չարժե»: Աքլորը՝ 15, իսկ բադն արժե 40 լարի: Սակայն այսօր վաճառել են միայն բանջարեղենը: Շուկա գալիս են հազվադեպ, այժմ մնացել են առանց գնորդների և դժվարանում են:
«Ամբողջ օրը կանգնած եմ և միայն գներն են հարցնում: Համաճարակի պատճառով ամեն ինչ դեպի հետ է գնում: Բարեկեցության հույս չկա: Ծանր պայմաններ են, վախենում ենք վարակվել: Որ ատվաստանյութը կհանդիպի, դրանով էլ կպատվաստվեմ, որպեսզի ընտանիքս պաշտպանեմ վիրուսից»,- ասում է 70-ամյա Մարինա Փոփխաձեն:

Շուկա եկել են «ժամը 9-ի երթուղայինով»: Ավելի վաղ տրանսպորտ չկա: Ասում է, որ Սմադայում լավ բերք չեն ստանում, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա:
«Ոչ ջուր, ոչ ճանապարհ, ոչ էլ աղբաման և լուսավորություն» ամռանն այս խնդիրները այդքան էլ չեն հուզում:

Կենսաթոշակառու Բեժան Բերիձեն կիրակի օրը Ասպինձայից նույնպես ժամանել է շուկա: Ապրանքը վաճառքի է հանում հաճախ: Ասում է, որ բաց տարածքում դիմակ կրելու պարտավորությունը չեղարկելուց հետո նկատվում է մարդկանց բազմություն: Տեղ հասնելով ՝ նա ամեն կիրակի նստում է հովանու տակ: Սրտի վիրահատությունից հետո հետևում է բժշկի առաջարկությանը `խուսափում է ֆիզիկական գործունեությունից: Ընտանիքում էլ, գործը կիսվում է՝ Բերքը, որի համար աշխատում են մյուսները, վաճառում է Բեժանը: Ցավում է, որ սալորը կրկին արժե մեկ լարի, իսկ գյուղացուն, տանջանքից բացի ոչինչ չի մնում: Չնայած համաճարակին, ստեղծված իրավիճակից ելք է համարում միայն սահմանների բացումը:
Ընտանիքի ջանքերով ստացած բերքը բաճառում է նաև 83-ամյա Նոդար Ասպանիձեն: Ի տարբերություն մնացածների, նրան հաջողվում է առավոտ վաղ գնալ շուկա: Այս անգամ թութ և թթի արտադրանք է վաճառում: Նա մեկ խնդրանք ունի կառավարությանը ՝ «շուկայական վարձավճարը» չվճարեն վաճառքի եկած թոշակառուները: Նա ապրում է շուկայի հարակից տարածքում, Ասպինձայի փողոցում: Ապրանքը տեղափոխելու համար տարնպոսրտ անհրաժեշտ չէ, ինչն էլ ավելի է նվազեցնում ծախսերը: Տանը նրան սպասում է կինը, իսկ որդիներն ապրում են առանձին: Չնայած տարիքին, առողջ և աշխատունակ է, դրա համար էլ փորձում է նպաստել ընտանեկան բյուջեի աճին:Կորոնավիրուսային համաճարակի հետևանքներն առավել հստակորեն երևացին սննդամթերքի գների բարձրացման ժամանակ: Կաթնամթերքը, միրգը, շաքարավազը, միսը՝ տասնյակ տոկոսով թանկացան: Վրաստանի վիճակագրական վարչության ՝ Geostat- ի վերջին տվյալների համաձայն, հունիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վատթարացել է 7,1 տոկոսով: Միեւնույն ժամանակ, նվազեց բնակչության գնողունակությունը: Այդ իսկ պատճառով հասակավորները զբաղված են առք-վաճառքով, հուսալով, որ դեռ կկարողանան տուն հաց տանել:

| Print |
თეგები: Կիրակնօրյա / Շուկա /