Տնտեսություն
Նավթը էժանանում է. Որքա՞ն արժե Վրաստանում
Շաբաթվա սկզբից համաշխարհային շուկայում նավթը կրկին էժանացել է։ Ե՛վ Brent, և՛ WTI տեսակի նավթի գները նվազել են :

Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ Brent տեսակի վառելիքը մեկ բարելի դիմաց արժե 96,64 դոլար։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը ներկայումս կազմում է 90,71 դոլար մեկ բարելի դիմաց։

Գների նվազման պատճառներից մեկն էլ ՕՊԵԿ+-ի նախօրեին ընդունած որոշումն է, ըստ որի անդամ երկրները սեպտեմբերից նավթի արդյունահանումը մի փոքր կավելացնեն:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա գազալցակայաններում գնի էական նվազում չկա, վառելիքի առանձին կատեգորիաների գինը դեռ 4 լարիից ավելի է։

Այսօրվա դրությամբ «Սոկար» գազալցակայաններում «Պրեմիումի» 1 լիտրի գինը 4 լարի է; «Ռեգուլյար» – 3,75; Սուպեր – 4,25; Եվրոդիզելն արժե 4,65 լարի։ Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա դրա գինը 4,60 լարի է։

«Վիսոլի» գազալցակայաններում «Դիզելէներգիայի» գինը 4,63 լարի է; «Էկո դիզել» վառելիքի գինը 4,74 լարի է։ «Էկոպրեմիումը» և «Եվրո ռեգուլյարը» այսօրվա դրությամբ արժեն 4,19 և 3,75 լարի; «Էկո Սուպեր»-ի գինը կազմել է 4,28 լարի։

«Գալֆի» կայաններում «G-Force Premium»-ի 1 լիտրի արժեքը 3,99 լարի է; «G-Force Euro Regular» - արժե 3,79 լարի; 1 լիտր «Ռեգուլյարի» գինը՝ 3,59; Իսկ «Սուպեր»-ի գինը 4,29 լարի է։ Ինչ վերաբերում է Եվրոդիզելին և G-Force Eurodiesel-ին, ապա դրանց արժեքը կազմում է 4,47 և 4,57 լարի։

Այսօրվա դրությամբ «Լուկօիլ» գազալցակայաններում «Պրեմիում Ավանգարդն» արժե 4 լարի, «Եվրո Ռեգուլյարը»՝ 3.75 լարի; «Եվրո դիզել» տեսակի վառելիքն արժե 4,62 լարի, իսկ «սուպեր էկտո» տեսակի վառելիքը՝ 4,25 լարի։

Ինչ վերաբերում է «Ռոմպետրոլ» գազալցակայաններին, ապա այսօրվա դրությամբ «ֆիքս եվրոդիզելի» գինը 4,67 լարի է; Եվրոդիզելի 1 լիտրն արժե 4,60 լարի; Ինչ վերաբերում է վառելիքի այլ տեսակներին, ապա «Եվրո Պրեմիում»՝ 4,19 լարի; «Եվրոռեգուլյար»՝ 3,80 լարի; «Սուպեր»-ն արժե 4,29 լարի։
| Print |