Տնտեսություն
Մեկ տարում ամենաշատը թանկացել է բանջարեղենն ու հացը
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ հունվարին տարեկան գնաճը կազմել է 9,4 տոկոս։

Ինչպես պարզ է դառնում Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունից, տարեկան կտրվածքով գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։ Խմբում գներն աճել են 15,0 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա արտացոլվել է 5,03 տոկոսային կետով։

Ամենաշատը թանկացել է բանջարեղենը՝ 26,5 տոկոսով։ Հացի և հացամթերքի գներն աճել են 22,8 տոկոսով, սուրճը, թեյը և կակաոն թանկացել են 17,1 տոկոսով, կաթը, պանիրը և ձուն՝ 16,7 տոկոսով, հանքային և աղբյուրների ջրերի, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքների և բնական հյութերի գներն աճել են 16,5 տոկոսով։ Ձկան գներն աճել են 13.0 տոկոսով, շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիքները թանկացել են 12,4 տոկոսով, միսն ու մսամթերքը՝ 8,7 տոկոսով, ձեթն ու յուղը՝ 4,7 տոկոսով։

«Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ. խմբում արձանագրվել է 13.1 տոկոս թանկացում, որն արտացոլվել է տարեկան գնաճում 1.38 տոկոսային կետով»,- նշվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ։
| Print |