Տնտեսություն
Ոսկին զգալիորեն էժանացել է
Միջազգային բորսայում ոսկու գինը նվազել է: Փետրվարի 2-6-ն ընկած ժամանակահատվածում այս թանկարժեք մետաղի գինը նվազել է 4,1%-ով՝ 1957 ԱՄՆ դոլարից հասնելով 1876 ԱՄՆ դոլարի։

Մետաղի արժեքի անկումը պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից աշխատաշուկայի տվյալների հրապարակմամբ, ըստ որի այս տարվա հունվարին աշխատանքի է տեղավորվել 517 հազար հավելյալ մարդ, ինչը զգալիորեն գերազանցում է տնտեսագետների գնահատականները։ Ամերիկայում գործազրկության մակարդակը ներկայումս կազմում է 3,4%, ամենացածր ցուցանիշը 1969 թվականից ի վեր։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Դաշնային պահուստի ագրեսիվ դրամավարկային քաղաքականությունը և տոկոսադրույքների բարձրացումը, որոնք հանգեցրել են ռեցեսիայի ռիսկերի, չեն խոչընդոտել աշխատակիցների աշխատանքի ընդունելուն։

Նշենք, որ գործազրկության մակարդակի տվյալները զգալի ազդեցություն ունեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումների վրա։ Գործազրկության անկումը ցույց է տալիս, որ իրավիճակն ավելի լավ է, քան սպասվում էր, և Fed-ը կկարողանա ավելի խստացնել դրամավարկային քաղաքականությունը, քան վերջին հանդիպման ժամանակ։

Տեղեկացնենք, որ Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ազդում է այլ երկրների ազգային բանկերի վրա, իսկ Եվրոպայի և Անգլիայի կենտրոնական բանկերը նույնպես խստացնում են դրամավարկային քաղաքականությունը։
| Print |
თეგები: արժեք / Էժան / ոսկի /