Տնտեսություն
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի գինը կրկին նվազում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի գինը կրկին նվազում է: Դեռ մարտ ամսին 1 լիտր կաթի մեծածախ գինը 1 լարի 80 թեթրի էր, տեղական կաթ արտադրողներն ապրիլից այն նվազեցրել էին 20 թեթրիով, իսկ մայիսին կաթն էլ ավելի էժանացել էր, և այս պահին կարելի է գնել 1 լիտր կաթը 1 լարի և 40 թետրիով։

Կաթ վերամշակողները չեն բացառում կաթի գների հետագա նվազեցումը: Թորիա գյուղի բնակչությունը պահանջում է բարձրացնել կաթի գինը:

«Յուրաքանչյուր ընտանիք հույս ունի եկամուտ ստանալ Ռուսաստանում աշխատելով։ Սկզբում կորոնավիրուս, հետո պատերազմ: Մարդկանց հույսը պարզապես ապրանքն է: Պայքարում ենք ու մեզ ինչ է մնում՝ կաթն էժանացել է, միսը նույնպես ու գյուղացուն մնում է միայն չարչարանքը: Մինչեւ հիմա չենք հասկացել, թե որն է կաթի այդքան էժանացման պատճառը։ Ինչպես պետք է ապրենք, երբ կաթը դարձավ 1 լարի 40 թեթրի: Ջուրն ավելի թանկ է, քան կաթը: Ասում են՝ շուկան ազատ է, սա է հետևանքը,  սա է՞՝ ազատ շուկան»,- ասում են գյուղում։

Կաթի վերամշակման գործարաններում նշում են, որ շուկան կարգավորում է գնի փոփոխությունը։

Աղբյուր՝:Radio NOR 100.1FM
| Print |