Տնտեսություն
Նավթի գինը մոտեցել է 100 դոլարի նշագծին
Նավթի գները մեկ գիշերվա ընթացքում աճել են մոտ 3%-ով և մոտեցել 100 դոլարի նշագծին՝ պայմանավորված ԱՄՆ-ի սպասվածից ցածր պաշարների և շուկայական իրավիճակի վատթարացման ակնկալիքներով:

Brent տեսակի նավթը հասել է 97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձրն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, մինչդեռ WTI-ն ներկայումս կազմում է 94 դոլար։

ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվական գործակալության վերջին զեկույցի համաձայն՝ երկրի առևտրային անմշակ նավթի արդյունահանման պաշարները անցյալ շաբաթից հետո նվազել են մինչև 2,2 միլիոն բարել՝ ավելացնելով մատակարարման ռիսկերը:

Տեղեկության համար նշենք, որ այս տարվա հունիսից նավթը թանկացել է 30 տոկոսով, ինչը պայմանավորված է աշխարհի խոշորագույն արտադրողների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի առաջարկների նվազմամբ։
| Print |