Տնտեսություն
Էլեկտրաէներգիայի սպառողները կստանան վճարման անդորրագիր՝ զեղչված դրույքաչափով
Ամբողջ Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառողները կստանան անդորրագիր՝ նոր՝ իջեցված սակագնով։ Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի (SEMEC) որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի բոլոր կատեգորիաների սպառողների համար սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց իջեցվել է 3 թեթրիով։

Մարզերում «Ep Georgia Delivery»-ն արդեն սպառողներին է ուղարկում նոր սակագնով հաշվարկված անդորրագրերը, մինչդեռ Թբիլիսիում «Tbilisi Electric Supply Company» ՍՊԸ-ն հունվարի 30-ից կսկսի անդորրագրեր ուղարկել բաժանորդներին։

«Սեմեկ»-ի Սակագների և տնտեսական վերլուծության վարչության կողմից մշակված վիճակագրական տվյալների համաձայն՝ իջեցված սակագինը դրականորեն է ազդում սպառողների բոլոր կատեգորիաների վրա։ Հատկապես ոչ կենցաղային, կոմերցիոն տիպի սպառողների համար, որոնց տարեկան սպառումը գերազանցում է 500000 կՎտ/ժ-ը։

Սակագների և տնտեսական վերլուծության վարչության կողմից ներկայացված վերլուծությունը հիմնված է բաշխիչ ընկերությունների ցանցերին միացած առևտրային բաժանորդների կողմից էլեկտրաէներգիայի սպառման ամսական և տարեկան թվերի վրա:

Կանխատեսման ցուցանիշները հաշվարկվում են ըստ 2023 թվականի փաստացի սպառման տվյալների։
| Print |