Տնտեսություն
Հացը՝ 10 լարի, պիցցան՝ 60 լարի. Սեփականատերերի ասոցիացիան հայտարարություն է տարածել
Բակուրիանի հյուրանոցատերերի ասոցիացիան հայտարարություն է տարածել.

«Մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է Բակուրիանիի սննդի օբյեկտներում անհավանական բարձր գների մասին տեղեկությունները։ Անգամ նշում են գները, հացը՝ 10 լարի, պիցցան՝ 60 լարի եւ այլն։

Այս առումով ցանկանում ենք նշել, որ Բակուրիանիի սննդի օբյեկտների մեծ մասի, այդ թվում՝ հանգստավայրի ամենահայտնի սրճարան-ռեստորանների գները չեն գերազանցում Թբիլիսիի ռեստորանների գները, սակայն, ինչպես բոլոր հանգստավայրերում և քաղաքներում, Բակուրիանիում կան մի քանի սննդի օբյեկտներ, որոնք իրենց կարգավիճակի պատճառով առանձնանում են բարձր գներով։ Թեև դա չի նշանակում, որ հանգստավայրի սրճարան-ռեստորանների մեծ մասում իրավիճակը նույնն է»։

Ձմեռային հանգստավայրերում և սննդի օբյեկտներում բարձր գների մասին տեղեկությունը տարածվեց անցած շաբաթ։ Օգտատերերը սոցիալական ցանցերում գրել են, որ այն, ինչ այս տարի կատարվում է հանգստավայրում, գերազանցում է բոլոր սահմանները։

«Օրինակ, թեյարաններից մեկում 4 բաժակ թեյի համար վճարել եմ 25 լարի, բայց դա եղել է 4 բաժակ եռացրած ջուր, 4 հատ միանգամյա օգտագործման թեյ, 4 հատ շաքարավազ։

Ինչ վերաբերում է ռեստորանային գներին, ապա ստանդարտ խինկալին սկսվում է 2,50 լարիից, կես լիտր կոկա-կոլան՝ 5 լարի, կես լիտր ջուրը՝ մոտ 5 լարի»,
- մեզ հետ զրույցում ասում է հանգստացողներից մեկը։

Նրա խոսքով, բավականին թանկ է նաև տաքսիի ծառայությունը.
«Եթե պետք է ընդհանուր 200 մետր անցնել, ապա վճարում ես առնվազն 10 լարի»,- նշում է նա։
| Print |