Տնտեսություն
Վրաստանը կունենա ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական երկրներից. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսման համաձայն՝ Վրաստանը միջնաժամկետ հեռանկարում կունենա ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական երկրներից։ Հիմնադրամի գնահատականներով՝ 2024 թվականին Վրաստանի տնտեսական աճը կկազմի 5,7%, իսկ 2025 թվականին աճի տեմպը կկազմի 5,1%։

ԱՄՀ-ի զեկույցը կվերաբերի նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին` հիմնված գնողունակության համարժեքության վրա: Ըստ այդ ցուցանիշի՝ Վրաստանն առաջ է անցել Եվրամիության անդամակցության թեկնածու հինգ երկրներից և հաջորդ տարիներին կպահպանի համեմատաբար բարձր ցուցանիշ։

Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ ելնելով գնողունակության պարիտետից, 2023 թվականին Վրաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի Եվրամիության համանման ցուցանիշի 41%-ը, իսկ մինչև 2029 թվականը կգերազանցի 51%-ը։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիության թեկնածու երկրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի համանման ցուցանիշը 2029 թվականին կկազմի 42%, իսկ Մոլդովային՝ 39%։
| Print |