Տնտեսություն
Ոսկին կրկին թանկացել է
Հինգշաբթի առևտրի ընթացքում դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսները Comex բորսայում աճել են 0.6%-ով՝ հասնելով 2668.3 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Վերջին հինգ առևտրային նստաշրջաններում թանկարժեք մետաղի գինը աճել է 3.8%-ով։

Այս տարվա սկզբում ոսկու գինը մեկ ունցիայի համար գերազանցում էր 2800 դոլարը, սակայն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո գները նվազել են։

GoldSeek.com-ի հիմնադիր Պիտեր Սպինան MarketWatch-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հաջորդ տարի թանկարժեք մետաղի գինը կարող է գերազանցել 3000 դոլարը մեկ ունցիայի համար։
| Print |
თეგები: გაძვირდა / ოქრო /