Գյուղատնտեսություն
Խոտը կենդանիների, կարտոֆիլն ու ցորենը ընտանիքների համար- ապրելակերպ Նինոծմինդայի գյուղում
Քարե տներ, բակերում  չորանալու համար փռված աղբ, ձմռանը, անասուններին կերակրելու համար հավաքված խոտ ու աշնանային գործերում ներգրավված ամբողջ մի գյուղ - նման պատկեր կտեսնեք, եթե Սեպտեմբերին ժամանեք Նինոծմինդայի գյուղ Թորիա: 

Սարերում մնացող հովիվների համար Ջավախքում հարմար պայմաններ կան: Այդ իսկ պատճառով, գյուղի հարակից տարածքում տարբեր տարածաշրջաններից, եկվոր հովիվներն արածեցնում են իրենց անասուններին: 

Ըստ մեղրագործների, Եվրոպական շուկայում նրանց մեղրի համար մեծ պահանջարկ կա: 

Գյուղում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվում են հավասարաչափ: Իսկ աշունը Թորիայի բնակչության համար այն ժամանակաշրջանն է, երբ ձմռան պաշարի համար տանջվում են բոլորը: 

Ընտանիքից բացի, Թորիայի բնակիչները ստիպված են հոգ տանել նաև ընտանի կենդանիների համար: Այս տարի խոտի արժեքը թանկացել է, այդ իսկ պատճառով պետք է շատ պաշար հավաքեն, որպեսզի մինչև գարուն հերիքի:

Խոտը կենդանիների, կարտոֆիլն ու ցորենը ընտանիքների համար - Թորիայում սա երկարատև ձմռանը դիմակայելու համար կարևոր պայման է: Նաև նշանակավոր է չորացնել աղբը, որը տեղացիներն օգտագործում են որպես վառելանյութ: 

Հին քարե տները, ջրավազանն ու բնակչության հավաքատեղին աչքի են ընկնում գյուղի մուտքի մոտ: 

Խնդիրները թվարկելիս, գյուղացիների համար ամենահաճախ հիշվող պահը, նախընտրական խոստումներն են: Հերթական խոստումը ճանապարհի ասֆալտապատումն է, որը պետք է իրականացվի 2021 թվականին և նախատեսված է 1,5 մլն լարի:

Գյուղում հիմնականում ապրում են ազգությամբ հայերը: Հանրային դպրոցում սովորում է 90 աշակերտ: Դրպոցի տարածքում մեծ մարզադաշտ է կառուցված: 

Համաճարակի պատճառով Թորիայում մնացած տղամարդիկ գյուղական գործերն ավարտելուց հետո, ժամանակն անցկացնում են նարդի խաղալով և համաշխարհային քաղաքականության մասին զրուցելով:

Մինչդեռ հասակավորները քննարկում են աշխարհում առկա խնդիրները, երեխաները համակարգիչների փոխարեն զբաղվում են իրական խաղերով:
1893 թվականին տեղի են ունեցել եկեղեցու հիմնավոր վերակառուցման աշխատանքները: Գյուղացիները միայն 1905 թվականին են կարողացել ձեռնարկել տարիներ առաջ խարխլված և արդեն իսպառ քայքայված եկեղեցու վերակառուցումը։

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |