Իշխանության կողմից հերքված խնդիրներ շրջանի գյուղում
19:38 / 14.09.2020
Պղտորված խմելու ջուր, գործազրկություն, վնասված կամուրջ, մանկապարտեզի պակաս – Ասպինձայի մունիցիպալիտետի Օշորա գյուղի բնակիչները իշխանությունից խնդրում են լուծել այս խնդիրները: Իսկ տեղական կառավարությունն ասում է, որ Օշորայում խնդիրներ չկան և գյուղում բարենպաստ կյանքի համար ստեղծված են բոլոր պայմանները:
Տեղացիները գյուղում առկա գլխավոր խնդիր համարում են խմելու ջուրը: Ինչպես ասում են գյուղացիները, ջուրը ծորում է, բայց այն խմելու համար օգտագործելն անհնար է: Խնդիրը հատկապես հուզում է անձրևների ժամանակ: Ըստ մարդկանց, այդ ժամանակ խմելու ջուրն այնպես է պղտորվում, որ այն անգամ այլ կերպ օգտագործել չեն կարող: Բացի սրանից, գոյություն ունեցող ջրից օգտվում է բնակչության միայն մի մասը:
«Ջուրը գալիս է միայն ներքևում, մենք, ովքեր ապրում ենք վերևում, չունենք ջուր, այս ամենը տանջում է մեզ»,- ասում է Օշորայի բնակիչ՝ Միշա Պապիձեն:
Օշորան Իդումալայի համայնքում, ծովի մակարդակից 1200 մ բարձրությամբ և Ասպինձայից 8կմ հեռավորությամբ է գտնվում: Օշորայում, այնպես ինչպես գրեթե բոլոր բարձր լեռնային գյուղերում, գործազրկությունը խնդիրների ցանկում գլխավոր տեղ է զբաղեցնում: Ըստ գյուղացիների, աշխատավայրերի սակավության պատճառով երիտասարդների մեծ մասը լքում է գյուղը: Օշորայում ապրում է մոտ 150 ընտանիք: Գյուղում գործում է դպրոց, սակայն չկա մանկապարտեզ: Բնակիչների մի մասը երեխաներին տանում են Ասպինձայի մանկապարտեզ, սակայն ասում են, որ այս հնարավորություն ոչ բոլորը ունեն: Տեղական ինքնավարությունից խնդրում են գյուղում կառուցել նախադպրոցական կրթական հաստատություն:
«Ով ունի հնարավորություն, երեխաներին տանում է Ասպինձայի մանկապարտեզ: Ով ոչ՝ ընդհանրապես չեն տանում»,- ասում է տեղացի՝ Օթար Պապիձեն:
Բնակչության համար ևս մեկ խնդիր է Օշորայում գործող երկու գյուղեր միացնող կամուրջը: Այն երկար ժամանակ է, ինչ վնասված է: Տեղացիները ամեն տարի խնդրում են վերանորոգել, սակայն դեռ չի հաջողվում: «Եթե կամուրջը վերակառուցվի, մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհով երթևեկել: Մի քանի անգամ դիմեցինք կառավարություն, ասեցին, որ ծրագրում նախատեսված է և կիրականացնենք: Թե երբ կանեն, ոչ ոք չգիտի»,- ասում է Օթար Պաքսաձեն:
Օշորա գյուղի հոգաբարձուն ասում է, որ վերոնշյալ կամուրջը կվերանորոգվի, սակայն դեռ առաջնահերթին են այլ նշանակավոր կամուրջներ: Ինչ վերաբերվում է խմելու ջրին, Մամուկա Գիգաշվիլին ասում է, որ գյուղում նման խնդիր չկա:
«Գյուղում ոչ մի խդնիր չկա, մաքուր ջուր է հոսում»,- ասում է գյուղի հոգաբարձու՝ Մամուկա Գիգաշվիլին:
Նա գյուղում խնդիրների առկայությունը հերքում է, իսկ բնակիչները խնդրում են օգնություն ցուցաբերել և նվազեցնել խնդիրների ցանկը: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: