Գյուղատնտեսություն
«Չենք կարող գնալ խոպան, այստեղ էլ ապրելն անհնար է»,- գյուղացիներ
Օրոջալարը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխայի համայնքի գյուղ է: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա և Նինոծմինդայից հինգ կիլոմետր հեռավորությամբ: Տեղացիների խնդիրների ցանկը վերջ չունի:

Եթե գյուղացիներին հարցնեք հիմնական խնդրի մասին, նրանք միաձայն կնշեն ճանապարհների, խմելու ջրի և տրանսպորտի բացակայությունը, ձմռանը առատ ձյունը, սահմանների փակումը և գործազրկությունը:Տեղացիներն ասում են, որ Օրոջալարում բնակվում էր շուրջ 400 տուն, իսկ այժմ մնացել է ընդամենը 200:Տեղացիների կարծիքով, գործազրկությունն ու տնտեսական ճգնաժամը բնակչության կրկնակի կրճատման և միգրացիայի պատճառներն են:

«Չկա աշխատանք, ու՞ր են «ֆիրմաները», որտեղ բնակիչները կկարողանան աշխատել: Միայն խանութներն ու շուկաներն են, որտեղ ամեն ինչ օրեկան թանկանում է: Մարդիկ ինչպես գոյատևեն, կարտոֆիլ ենք ցանում, այն էլ կոպեկներ արժե»,- ասում է տեղացի՝ Սամվել Թազյանը:

Տեղացիներն ասում են, որ իրենց եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում սեզոնային աշխատանքով վաստակած փողն է, բայց այս տարի սահմանների փակման պատճառով բնակչությունը մնացել է անգործ, հետեւաբար՝ առանց եկամուտի:Գյուղացիները կարծում են, որ եթե հաջորդ տարի շարունակվի բարդ համաճարակը, ապա բնակչության 90% -ը սոված կմնա:

«Չեք տեսնում, ինչպիսի վիճակում ենք, «երկնքից փող է թափվում»,- ասում է Գարեգին Թազոյանը:

«Մարդիկ չեն կարող գնալ խոպան, այստեղ էլ ապրելն անհնար է, ամեն ինչ թանկացել է, եկամուտ չունենք, որ ընտանիքներս պահենք: Մեր խնդրանքը կառավարությանը կլինի այն, որ եթե չի օնգում, գոնե չխանգարեն և ամեն ինչ չթանկացնեն»,- ասում է տեղացի՝ Արամ Թազայանը:

Սաթխա և Օրոջալար գյուղերը կապող կենտրոնական ճանապարհը հին է: Հատկապես ձմռանը մեքենաները դժվարանում են տեղաշարժվել: Գյուղացիները ասում են, որ Նինոծմինդայից գյուղ ճանապարհը վերականորոգել են և այս հատվածը մնում է անուշադիր: Բացի այդ, լեռնային գյուղում տեղում է առատ ձյուն: Բնակիչներն ասում են, որ լինում են դեպքեր, երբ ճանապարհը չի մաքրվում, նրանք մի քանի օրով կենտրոնից կտրվում են:

«Կառավարության կողմից ճանապարհները մաքրելու համար ուղարկված տրակտորները դեռ չենք տեսել»,- ասում է Կարեգին Թազայանը:

Բնակիչները բողոքում են նաև տրանսպորտ չունենալու պատճառով: Գյուղից Նինոծմինդա տրանսպորտ չի երթևեկում: Այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր սեփական մեքենաներ չունեն, ստիպված են գյուղից ոտքով գնալ քաղաք:

Օրոջալարի բնակչության խնդիրները միայն ենթակառուցվածքային չեն: Սերգեյ Թազայանը նրանցից մեկն է, ովքեր 2012 թվականին կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը: Ասում է, որ մինչ օրս չի կարողացել վերականգնել այն:

«Ուզում եմ, որ մարդիկ հավաքվեն, որ կառավարությանը միահամուռ խնդրենք, հեշտացնեն քննության պայմանները, որպեսզի կարողանանք վերականգնել մեր քաղաքացիությունը»,- ասում է Սերգեյը:


Գյուղում, քաղաքապետի ներկայացուցիչը Անդրանիկ Ծառուկյանն է: Չի հերքում այն, որ բնակչությունը դժվարության մեջ է: Բացատրում է, որ ճանապարհների վերանորոգման գործընթացը աշնանը, համաճարակի պատճառով ընդհատվեց:

«Ջրերի խնդիրը առկա է ոչ միայն Օրոջալարում, այլեւ հարեւան չորս գյուղերում: Սաղամոյից մինչև Սաթխա պետք է հասցնեինք խողովակներով, սակայն ձմեռը մոտենում էր, դրա համար գարնանը կավարտենք»:
Անդրանիկ Ծառուկյանն ասում է, որ տեղացիների խնդիրների մասին բնակչությունը գրավոր տեղեկացրել է ինքնավարությանը, սակայն ծանր տնտեսական ճգնաժամի ֆոնին, տեղական իշխանությունները հնարավորություն չունեն միանգամից լուծել բոլոր հարցերը:

«Գարնանը կվերսկսվեն ջրերի և ճանապարհների նորոգման աշխատանքները: Ես ու որդիս գնեցինք մարզական սարքավորումներ, որպեսզի երիտասարդները չձանձրանան և ինչ-որ բանով զբաղվեն», - ասում է Անդրանիկ Ծարուկյանը:

2002 թվականին գյուղ Օրոջալարում բնակչության քանակը կազմում էր 1 406 մարդ, իսկ 2014 թվականի մարդաքանակի համաձայն՝ 763 բնակիչ: Գյուղում ասում են, որ բնակչության կտրուկ անկումը պայմանավորված էր արտագաղթով ՝ կապված երկրում տիրող տնտեսական ծանր վիճակի և գործազրկության հետ:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |