«Գյուղացիներս դարձել ենք քաղաքի բնակիչներ, ոչ մի բան չունենք»,- գյուղի բնակիչներ
20:28 / 30.12.2020
Գյուղ Ջիգրաշենը գտնվում է քաղաք Նինոծմինդայից 6 կմ հեռավորությանբ: Այստեղ ապրում է մոտ 250 ընտանիք:
Գյուղում չունեն մանկապարտեզ: Շինարարությունը սկսել են, բայց դեռ կրկին չեն ավարտել: Ջիգրաշենցիների եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: COVID 19-ը էապես փոխել է իրավիճակը նաև գյուղում: Փակ սահմանների պատճառով բնակչությունը չի կարողացել մեկնել Ռուսաստան, ինչը բարդացրել է նրանց սոցիալական կարգավիճակը:
Թվարկված խնդիրներին ավելանում են գործազրկությունը, պետական լեզվի իմացության պակասը և ջրի սակավությունը: Ջիգրաշենցիները տարիներ շարունակ խնդրում են մանկապարտեզ կառուցել: Այս տարի, կառավարության որոշմամբ, շինարարական աշխատանքները սկսվել են, բայց ավարտել չեն կարողացել: Համաճարակի պատճառով փակված սահմանները տեղացիներին թողեցին առանց եկամուտի:
«Այս տարի խոպան էլ չգնացինք, ոչ էլ օգնություն կարողացանք ստանալ, չենք ապրում, գոյատևում ենք»,- ասում է Գերման Պողոսյանը:
Անասնապահությունից բացի Ջիգրաշենում մարդիկ զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ: Յուրաքանչյուր ընտանիք կարտոֆիլ է ցանում մի քանի հեկտարի վրա:
«Ամբողջ երիտասարդությունը գործազուրկ է, սա ապրուստ չէ: Ստացած բերքն էլ վաճառել չենք կարող, որ որևէ կերպ գոյատևենք»,- ցավում է տեղացին:
Ջիգրաշենում խոպանից բերած եկամուտից բացի, տեղացիները վաստակում են նաև գյուղատնտեսությամբ: Իսկ այս տարի ասում են, որ որ երկրում տնտեսական վիճակի վատթարացման պատճառով վաճառել չեն կարող բերքը և եթե վաճառում են, միայն ցածր գնով:
«Վաճառք չկա, հաճախորդ էլ գրեթե չունենք... Եթե անգամ ունենանք, ապրանքը ստիպված ենք վաճառել միևնույն է ցածր գնով: Նախկինում ռեստորաններն աշխատում էին, միս էին ուզում, մենք էլ կենդանիներին մեծացնում հանձնում էինք նրանց, գոնե եկամուտ ունեինք, հիմա ամեն ինչ կանգնեցված է»,- ասում է Գերման Պողոսյանը:
«Այս տարի քաղաքի բնակիչներ ենք, ոչ անասուններ ունենք, ոչ էլ վաճառելու բերք, Նոր տարու համար ապրանքը ստիպված գնելու ենք ուրիշներից»,- ցավով խոսում է Զոյա Եզիկյանը:
Տեղացիների խոսքով ՝ գյուղում ջրի խնդիրը առկա է տարիներ շարունակ:
Ջիգրաշենում քաղաքապետի ներկայացուցիչը նշում է, որ համաճարակի և գյուղում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով մանկապարտեզի և ճանապարհի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, չնայած ասում է, որ գարնանը կվերսկսվեն: Արաիկ Հովհաննիսյանն հավաստիացնում է, որ որ ըստ ծրագրի ՝ մանկապարտեզի շինարարությունը կավարտվի 2021 թվականին:
Բացի մանկապարտեզից և ճանապարհներից, 2021 թվականին Ջիգրաշենում կկառուցվի մինի մարզադաշտ:
«Մինի մարզադաշտ ենք կառուցելու, որպեսզի երեխաներն ու երիտասարդները մարզվեն: Կամաց-կամաց ամեն ինչ կլինի, իսկ սրա համար ժամանակ և ֆինանսներ են հարկավոր»,- ասում է գյուղապետը:
Գյուղ Ջիգրաշենը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մնացած գյուղերի նման, համարվում է բարձր լեռնային գյուղ: 2014 թվականի մարդաքանակի համաձայն, գյուղում ապրում է 786 մարդ: Ջիգրաշենը գտնվում է ծովի մակարդակից 1 900 մ բարձրության վրա: Գյուղում կա զարգացած միջնադարյան եկեղեցի: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: