Գյուղատնտեսություն
«Միայն ես եմ ապրում, գյուղից բոլորը գնացել են». Անվերջ խնդիրներ
Էլիածմինդան Ախալցիխեի մունիցիպալիտետի փոքր գյուղերից է: 2002 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում բնակվում էր 183 մարդ, իսկ վերջին մարդահամարի համաձայն ՝ նրանց թիվը 67-ով նվազել է:

Պայմանների բացակայության պատճառով գյուղում շատ փակ տներ կան: Տեղացիների խոսքերով ՝ Էլիացմինդան հիմնականում լքում են երիտասարդները:
«Այստեղ միայն ես եմ ապրում, ուրիչ ոչ ոք չկա, վերևում ապրում է ևս երկու ընտանիք և վերջ:

Ընդհանուր՝ երեքն ենք, մեր գյուղը դատարկվեց»,-
ասում է Էլիածմինդայի բնակիչ՝ Լիլի Կապանաձեն:

Գյուղի այսպիսի ծայրահեղ վիճակը բնակիչները կապում են աշխատատեղերի բացակայության հետ: Բացի այդ, ասում են, որ գյուղը պետությունից համարժեք օգնություն չի ստանում:

«Բոլորը գնացին: Այստեղ միայն երեք ընտանիք ենք ապրում: Բոլոր երիտասարդները գնացել են, հողերը նրանց պետք չեն»,- ասում է Էլիածմինդայի բնակիչը:

Գազաֆիկացումը նույնպես խնդիր է գյուղում: Էլիածմինդայում բնակչությունը դեռ վառելափայտ է օգտագործում: Տեղացիները բնական գազից օգտվելու հույս չունեն:

«Գազ ո՞վ կբերի գյուղ, մատների վրա հաշշվող մարդիկ ենք ապրում»,- ասում է Լիլի Կապանաձեն:

Գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիրը դեռ լուծված չէ: Գյուղացիները դժվարանում են հող մշակել ու բերք ստանալ, քանի որ Էլիածմինդայում ոռոգման ջուր չկա:

Ինչ վերաբերվում է խմելու ջրին, ձմռանը համակարգը սառչում է և ընտանիքների մեծ մասը մնում է առանց ջրի: Տեղացիներն ասում են, որ խնդրի լուծման ուղղությամբ վերանորոգման աշխատանքները սկսվեցին, բայց շուտով դադարեցվեց:
«Սկսեցին վերանորոգման աշխատանքները, սակայն դեռ չեն ավարտել: Հուսանք, որ գարնանը կավարտեն: Ոռոգման ջուր ընդհանրապես չունենք»,- ասում է Էլիածմինդայի բնակիչ՝ Գիորգի Կապանաձեն:

Ախալցիխեի քաղաքապետարանը տեղյակ է Էլիածմինդայում առկա խնդիրների մասին, բայց քաղաքապետի ներկայացուցիչը պնդում է, որ ոչ ոք գյուղը չի լքում:

«2014 թվականից աշխանում եմ այդ գյուղում և դեռ ոչ ոք չի գնացել»,- հայտարարում է Կախա Գելաշվիլին:

Գազաֆիկացման երաբերյալ ապագա նախաձեռնությունների մասին պատասխան չունի քաղաքապետի ներկայացուցիչը:

«Չգիտեմ, գազաֆիկացման մասին խոսակցություն կար, բայց որքանով կիրականացվի, չգիտեմ»,- ասում է Կախա Գելաշվիլին:

Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով ՝ գյուղում խմելու ջրի նորոգումն արդեն սկսվել է, բայց նախագիծը դադարեցվել է վատ եղանակի պատճառով: Կախա Գելաշվիլին վստահեցնում է, որ աշխատանքները շուտով կվերսկսվեն: Ինչ վերաբերվում է ոռոգման ջրին, որ իրավիճակն անհուսալի է:

«Ինչքան ինձ հիշում եմ, գյուղում ոռոգման ջուր չկա, մինչև գյուղ ջուրը չի հասնում, ինչպես նորոգենք»,- ասում է գյուղի հոգաբարձուն:

Տեղացիների խոսքով ՝ եթե գյուղում ապրելու համար անհրաժեշտ պայմաններ չկան, դժվար թե որևէ մեկը ցանկանա տեղում մնալ: Առանց բնական գազի, խմելու ջրի, մարզական օբյեկտների կամ աշխատանքի, գյուղում ապրել հատկապես դժվարանում է նոր սերունդը:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |