Սպորտ
Սամցխե-Ջավախքում 1 030 առաջին դասարանի աշակերտ կա
Այսօր Ախալցիխեի 38 հանրային և մասնավոր դպրոցներում ուսումնական ընթացքը վերսկսվեց: Ուսումնական նոր տարին բոլոր դպրոցներում սկսվեց միջոցառումներով:

Ախալցիխեի երրորդ հանրային դպրոցում նոր ուսումնական տարվա սկսման արարողությանը ներկա էին Ախալցիխեի քաղաքապետ՝ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի տեղակալ՝ Գուրամ Մելիքիձեն, դպրոցի տնօրեն՝ Սուսանա Ակոփովան, պատգամավոր՝ Գիորգի Կոպաձեն, Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը և այլն:



Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցի սաները ուսումնական նոր տարին կսկսեն վերանորոգված դպրոցում:



Հայկական դպրոցի վերանորոգված բաժնի բացման արարողությանը ներկա էր նաև գործարար և բարերար Արտյոմ Սուրմալյանը:



Առաջին դասարանցիներին ուսումնական նոր տարվա բացումը շնորհավորեցին  դպրոցի տնօրենը, Ախալցիխեի կրթական ռեսուրսային կենտրոնի ղեկավարը և Ախալցիխեի քաղաքային խորհրդի նախագահը: Քաղաքապետարանի կողմից փոքրիկներին գրքեր նվիրեցին:



| Print |