Սպորտ
«Տաո»-ն պատրաստվում է տարվա վերջին մրցույթին
Սամցխե-Ջավախքի րագբիի թիմ «Տաո»-ն կանցկացնի առաջին լիգայի հերթական հանդիպումը: Մեսխ սպորտսմենները կիրակի, դեկտեմբերի 15-ին, սեփական մարզադաշտում կառճակատվեն Օզուրգեթիի «Արծիվներ» խմբի դեմ: Խաղը նշանակված է ժամը 15:00-ին: 

Վերջին տվյալների համաձայն, մրցաշարային աղյուսակում «Տաոն» 6-րդ տեղում է, իսկ «Արծիվները» ՝ 7-րդ:

Սա 2019 թվականի վերջին հանդիպումն է: Խաղերը կշարունակվեն 2020 թվականին: Կվերսկսվեն հավանաբար փետրվար ամսից: 

«Մեզ հաղթանակ է հարկավոր և հույս ունենք, որ կհաղթենք: Գարնանային խաղերը կլինեն շատ կարևոր: Մեր մաքսիմւոմը, երևի լինի հինգերորդ հորիզոնականը:  Թիմը բավականին երիտասարդացրել ենք, նոր տղաներ ունենք: Հաջորդ տարի հնարավոր է ավելի լրջորեն մտածենք»,- ասում է ակումբի նախագահ՝ Իրակլի Գվենետաձեն: 



| Print |