Սպորտ
ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է երկրպագուների միջև ծեծկռտուքի պատճառով

 

ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունում ներկայացված ազգային ֆուտբոլային ասոցիացիաները տուգանել է ավելի քան 1.2 միլիոն եվրոյով խմբային փուլերի ընթացքում:

Մեդիայի տվյալներով, Վրաստանի և Թուրքիայի երկրպագուների միջև, Դորտմունդի մարզադաշտում, խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցած կարճատև ծեծկռտուքի պատճառով, ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է 30,000 եվրոյով, իսկ Թուրքիային՝ 25,000 եվրոյով։

Նշանակալից է, որ մրցաշարի հյուրընկալող Գերմանիան երկու անգամ տուգանվել է ընդհանուր առմամբ 20,000 եվրոյով՝ խաղադաշտի պահպանության անհաջողության համար, ինչը վերաբերում էր Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ժամանակ խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։ Խաղերի ժամանակ և դրանց ավարտից հետո շատ երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար։

Ութ թիմ՝ Հունգարիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Ալբանիան, Լեհաստանը, Սերբիան, Ռումինիան և Բելգիան, տուգանվել են երկրպագուների վարքագծի համար։

Տուգանքից խուսափել են միայն Սլովակիան և Իսպանիան։

 

| Print |