Սպորտ
UEFA-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

 

UEFA-ի էթիկայի և կարգապահության կոմիտեն (CEDB) տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Ազգերի լիգայի Վրաստան-Ալբանիա հանդիպման ընթացքում արձանագրված խախտումների համար։

CEDB-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է երկրպագուների կողմից հասարակական անցումների արգելափակման, առարկաների նետման, ինչպես նաև հրավառության և լազերների օգտագործման համար։

Տուգանքները յուրաքանչյուր խախտման համար այսպես են բաշխվում՝ երկրպագուների կողմից հրավառության օգտագործում - 30 000 եվրո; հասարակական անցումների արգելափակում - 14 000 եվրո; լազերների օգտագործում - 12 000 եվրո տուգանք։

Այս խախտումների պատճառով UEFA-ի հովանու ներքո կայանալիք հաջորդ խաղում, որտեղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի մրցակցին, Վրաստանի մարզադաշտի մասամբ փակումը պարտադիր կլինի (2000 տեղով պակաս): Ըստ որոշման՝ պայմանական ժամկետը կլինի 2 տարի։

 

| Print |