Սպորտ
Վրաստանը կխաղա Հայաստանի հավաքականի հետ

 

Ազգերի լիգայի B դիվիզիոնում մնալու համար Վրաստանի հավաքականը կմրցի C լիգայի երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի հետ՝ մարտի 20-ին արտագնա խաղում և մարտի 23-ին՝ տանը։

Վրաստանի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի խոսքով, «Կովկասյան դերբին» հետաքրքիր կլինի․ «Մեզ երկար ճանապարհորդություն չի սպասվում, և սա մեր վերջին պաշտոնական հանդիպումները կլինեն մինչև Աշխարհի գավաթի որակավորման փուլը»։

Գերմանական «Transfermarkt»-ի տվյալներով, Վրաստանի հավաքականի ընդհանուր արժեքը կազմում է 178.10 միլիոն եվրո, իսկ Հայաստանի հավաքականինը՝ 42.15 միլիոն եվրո։ Վրաստանի ամենաթանկ խաղացողն է «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան՝ 80 միլիոն եվրո արժեքով, իսկ Հայաստանից՝ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 20 միլիոն եվրո արժեքով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Վրաստանի հավաքականին չեն կարողանա օգնել Խվիչա Կվարացխելիան և Գուրամ Կաշիան։ 2020 թվականին Ազգերի լիգայի C դիվիզիոնում Վրաստանն ու Հայաստանը հանդիպել են երկու անգամ, որոնցից մեկը ավարտվել է ոչ-ոքի (2:2), իսկ երկրորդ խաղում Հայաստանը հաղթել է (2:1)։

sportall.ge-ի տվյալներով, Հայաստանի հավաքականը վերջին խաղում հաղթել է Լատվիային (2:1) և ապահովել երկրորդ տեղը С4 խմբում։ Թիմը ներկայումս ղեկավարվում է ժամանակավոր մարզիչ Սուրեն Չախալյանի կողմից։

 

| Print |