Առողջապահություն
Համաճարակը մոտենում է ավարտին. Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը մոտենում է ավարտին։

Այս մասին նախարարն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Ինչպես նշեց նախարարը, զգալիորեն նվազել են հոսպիտալացման դեպքերը, օրական վարակվածության մակարդակը և մահացությունը։

«Դրական միտումով պայմանավորված՝ համաճարակը մոտենում է ավարտին։ Մենք այսօր հեռացրել ենք շնչադիմակը բացօթյա տարածքներում: Երկուշաբթի օրվանից սրա կարիքը չի լինի։Մենք իսկապես մոտենում ենք համաճարակի ավարտին, քանի որ զգալիորեն կրճատվել է հոսպիտալացման մակարդակը, ինչպես նաև կրճատվել են ամենօրյա վարակների դեպքերը։  Մահացությունը նույնպես զգալիորեն կրճատվել է, վերջին մեկ տարում գրանցվել է առնվազն 7 դեպք։ Ուստի եկեք տոնենք այս բոլոր դրական միտումները և ամեն ինչին դրական նայենք»,- ասել է Ազարաշվիլին։
| Print |