Առողջապահություն
Քաղցկեղով հիվանդների դեղորայքը թանկացել է 200 լարիով
Հենց համոզվենք, որ ուռուցքաբանական դեղերի ներկայիս գները ճիշտ են և արդարացի, անպայման կչեղարկենք տարեկան սահմանաչափը, և շահառուները կստանան կատարյալ սպասարկում ինչպես ամբուլատոր, այնպես էլ դեղորայքի մասով»,- այս մասին խոսել է գրավյալ տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Զուրաբ Ազարաշվիլին նշել է, որ այսօր քաղցկեղով հիվանդների տարեկան սահմանաչափը 25 հազար լարի է։

Գործակալությունը պատրաստ է ընդհանրապես չեղարկել սահմանաչափը, սակայն այս փուլում դա անհնար է, քանի որ 1000 լարիանոց դեղորայքը, որից տարվա ընթացքում շահառուին անհրաժեշտ է 25 տուփ, անսպասելիորեն դարձել է 3000 լարի։

«Մտածում էինք հունվարից վերացնել քաղցկեղով հիվանդների տարեկան սահմանաչափը, հետո սպասեցինք, որ ռեֆերենս գները ուժի մեջ մտնեն, ձեռնպահ մնացինք, քանի որ դիվերսիայի սպառնալիքներ կային։ Մենք համոզվել ենք, որ դեղագործական ոլորտը դեռ պատրաստ չէ դրան, հակառակ դեպքում նախարարությունը և պետությունը պատրաստ են ամբողջությամբ բավարարել ուռուցքաբանների կարիքները»,-
ասել է Զուրաբ Ազարաշվիլին, ում մեկնաբանությունները հրապարակել է Առողջապահության նախարարությունը։
| Print |