Առողջապահություն
Ինչպես պայքարել վիրուսների դեմ՝ ինչ խորհուրդներ են տալիս մանկաբույժները
Բժշկության դոկտոր, պրոֆեսոր Ինգա Մամուչիշվիլին սոցիալական ցանցի միջոցով դիմում է ծնողներին.

«Մի անհանգստացեք, ծնողներ, 2-ից 6 տարեկան երեխաները գտնվում են վիրուսների և նրանց կողմից առաջացած վարակների հետ շփվելու ակտիվ փուլում, պետք է ճանաչեն նրանց, ապա ստեղծված իմունային հիշողության շնորհիվ հեշտությամբ հաղթահարեն վարակները, սա բնական երեւույթ է...

Ես հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց ինչպես մենք չենք կարող կանգնեցնել բնական աղետները, այնպես էլ անհնար է արհեստականորեն կանգնեցնել այդ գործընթացները։

Մի կողմից, այս պաթոգենները չար են, բայց մյուս կողմից նրանք հոգ են տանում իմունային համակարգի կայունության մասին, չափազանց, բայց այնուամենայնիվ!

Կարևորը խուճապի չմատնվելն է, որքան կայուն լինեք, այնքան ավելի հեշտ կհեռանա վիրուսը մարմնից: Միկրոօրգանիզմները սթրեսային միջավայրի և վատ տրամադրության սիրահարներ են, նրանք չեն սիրում երջանիկ մարդկանց:

Հետևեք հիգիենիկ կանոններին, լավ սնվեք, շատ ջուր խմեք, քնեք, մի խուսափեք ֆիզիկական ակտիվությունից, հնարավորինս զվարճացեք և փոքրիկների համար ստեղծեք դրական աշխարհ։ Ես սիրում եմ երեխաներին և պաշտում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են խնամել նրանց»,-
սոցցանցում գրում է մանկաբույժ Ինգա Մամուչիշվիլին։
| Print |