Այսօրվանից մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը
Այսօրվանից երկրի ողջ տարածքում մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։ Այս մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, իմունիզացիայի պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը գնել է «Abbott Biologicals B.V.»-ի արտադրած չորս բաղադրիչ ունեցող պատվաստանյութը, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։ Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնք ակնկալվում է, որ կշրջանառվեն գրիպի սեզոնի ընթացքում:
«Պետական ծրագրի շրջանակում գրիպի վիրուսի դեմ պատվաստում կիրականացվի ռիսկային խմբերին։
Գրիպի սեզոնին համար երկրում գրիպի պատվաստման նպատակով սահմանվել են հետևյալ բարձր ռիսկային խմբերը. Շաքարխտով տառապող, դիալիզի ենթարկվող անձինք, հեպատիտ C-ով, ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով վարակված և օրգանների փոխպատվաստում անցած մարդիկ:
Նաև 60 տարեկան և բարձր տարեցներ. հղի կանայք; հանրակրթական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչներ, մանկատան և ծերանոցների շահառուները և նրանց հոգատար անձնակազմը:
Նոյեմբերի 4-ից սեզոնային գրիպի պատվաստումն անվճար է բոլորի համար։
Պատվաստումը հնարավոր է 6 ամսականից՝ պատվաստման ծառայություններ մատուցող բուժհաստատություններում և անվճար է: Հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով»,- նշված է տեղեկատվության մեջ։