Կրթություն
Ախալցիխեում բացվեց գիտության և նորարարության փառատոն
Այսօր,Սեպտեմբերի 23-ին, «Գիտության և նորարարության փառատոն 2019» բացվեց: Փառատոնի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում աշակերտների համար կազմակերպվեց «բաց դռների օր»: Հանդիպումը վարում էր ռեկտոր Մակա Բերիձեն: Նա ուսանողներին ներկայացրեց բոլոր այն մասնագիտությունները, որոնք կարելի է ուսուցանել Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում:


Հանդիպմանը մասնակցում էին քաղաք Ախալցիխեի, Վալեի և գյուղ Անիի հանրային դպրոցի աշակերտները, ովքեր ռեկտորին հարցերով դիմեցին:
Հանդիպումի ավարտից հետո հյուրերն ու դասախոսները մասնակցեցին «Նորարար տեխնոլոգիաների կիրառում ագրոնոմիայում» գիտական ցուցահանդեսին, և փորձեր կատարեցին այս ոլորտում:


Դոկտորանտները փառատոնին մասնակցեցին հետևյալ թեմաներով.
  • Թամար Նարիմանիշվիլի - Ցորեն
  • Մզիա Լոբջանիձե - Բուժիչ բույսեր
  • Բեքա Թաթեշվիլի - Սոյա
| Print |