Կրթություն
Կրթությունն ու համաճարակը. Ինչպիսի խնդիրների առջև կանգնեցին աշակերտներն ու ուսուցիչները
Վրաստանի դպրոցների մեծ մասը աշխատանքը կշարունակեն հեռավար կարգով: Ախալցիխեի հանրակրթական դպրոցների մեծ մասը երկրորդ եռամսյակը կսկսի այս մեթոդով: Համաճարակի պատճառով, ուսուցինչները, պրոֆեսորները, ուսանողներն ու աշակերտները հայտնվել են բարդ առաջադրանքի առջև: Նրանք դժվարանում են ներգրավվել ուսման գործընթացում, քանի որ առցանց ուսուցումը կապված է մի շարք խնդիրների հետ:

Ախալցիխեի հինգերորդ հանրային դպրոցը նախատեսում է երկրորդ կիսամյակը կրկին հեռակա կարգով սկսել: Ուսուցիչների և ուսանողների վարակման պատճառով ուսումնական հաստատությունը ստիպված էր առաջին կիսամյակն ավարտել առցանց: Դասավանդման այս մեթոդը, պարզվեց, որ դժվար և միաժամանակ հետաքրքիր էր դպրոցի ուսուցիչների համար: Ըստ Նանա Դաթաշվիլիի, դպրոցական դասարաններից առնցանց ուսումանն անցնելը հեշտ չէր:

Այնուամենայնիվ, կրթության ոլորտում այս նոր մարտահրավերը թե հետաքրքիր էր, թե տեխնոլոգիական առաջընթաց: Չնայած դժվարություններին, ինտերնետ հարաբերություններում, այլ միջավայրում աշխատելը պարզվեց, որ յուրաքանչյուրի համար նոր քայլափոխի սկիզբ է:
«Հեռավար ուսուցման ժամանակ որոշեցի, որ օգնեի իմ գործընկերներին, դրա համար էլ հատուկ YouTube էժ ստեղծեցի, որտեղ ներբեռնում էի դասընթացների տեսահոլովակները, որոնք հարմարեցված էին առցանց հարթակին:

Ճիշտ է, ինձ համար էլ բարդ էր, բայց սա նոր մարտահրավեր է և ամեն կերպ փորձեցի հարմարվել, հենց այս ժամանակահատվածում էլ արժանացա ավագ ուսուցչի պաշտոնին»
,- հավելում է Նանա Դաթաշվիլին:

Ախալցիձեի «Մզեքա» անկախ դպրոցը նոր կիսամյակը սկսում է դասարաններում: Առաջին կիսամյակը Մզեքան մասամբ առցանց ավարտեց:

Ըստ դպրոցի ուսուցիչ Սոսո Գիքոշվիլիի,հեռավարր գործընթացը նրա համար շատ բարդ հանդիսացավ: Ուսուցիչներից բացի, նորություններին համակերպել դժվարանում էին նաև աշակերտները, քանի որ գործընթացում կային որոշ թերություններ:

«Երեխաները ավելի քիչ էին մասնակցում ուսման գործընթացին, բացի այդ, նրանք խորամանկություն սովորեցին, և երբ ես հարցնում էի առաջադրանքի մասին, հորինում էին տարբեր պատճառներ, ոմանց ջուր էր պետք, ոմանց մոտ էլ ինտերնետն էր թուլանում», - հիշում է Սոսո Գիքոշվիլին:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը նույնպես ստիպված էր ներգրավվել հեռավար ուսուցման գործընթացում: Առցանց ուսուցումը բարդ հանդիսացավ դասախոսների համար: Պետրե Դաութաշվիլին նշում է, որ առցանց ուսուցման ժամանակահատվածում, ուսանողների հաճախելիությունը զգալիորեն կրճատվել է:

«Գլխավոր խնդիրներից մեկը ինտերնետի պակասն էր, բացի սրանից, ուսանողներից ոմանք համակարգիչ չունեն, այդ իսկ պատճառով նրանց հետ կապ հաստատելն էլ ավելի բարդ էր»,- հայտարարում է համալսարանի լեքտորը:



Հեռավոր ուսուցման ժամանակաշրջանը հատկապես դժվար հանդիսացավ այն ուսանողների համար, ովքեր չունեն ինտերնետային ռեսուրսներ և սարքավորումներ: Գործընթացը կրկնակի բարդ էր տարրական դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար: Քանի որ դասընթացներին մասնակցել չէին կարող, հետ էին մնում դպրոցական ծրագրից, որի պատճառով հոգեբանական սթրես ստացան:

«Ես բջջային ինտերնետ ունեմ, քանի որ կաբելային ինտերնետ մեր գյուղում չկա: Այ փաստը, որ դասընթացներին մասնակցել չէր կարող, նյարդայնացնում էր երեխայիս, լացում էր, հուզվում: Սա նրա համար հոգեբանորեն բարդ հանդիսացավ: Իհարկե հետ մնաց նաև դպրոցի ծրագրից»,- ասում է աշակերտի ծնող՝ Մարեխի Բրեգաձեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար՝ Մաիա Քուրցիկիձեն պետությունից պահանջում է ժամանակին լուծել այն խնդիրները, որոնք ստեղծվել են առցանց ուսուցման ժամանակ: ՄԱԿ-ի Գլոբալ զեկույցի համաձայն, Վրաստանում կա 50,400 նման երեխա:

«Խնդիրին բախվեցին ոչ միայն ուսանողները, այլև ուսուցիչները, քանի որ նրանցից ոմանք համապատասխան վերապատրաստում չեն ստացել», - ասում է Մաիա Քուրցիկիձեն:

Ըստ նրա, հեռակա կրթության գործընթացը ամենադժվարը սոցիալապես անապահով խավերի համար էր, քանի որ նրանք չունեն ինտերնետ և համապատասխան տեխնոլոգիա, դժվարացան հատկապես բազմանդամ ընտանիքները:

Հեռավար ուսուցման հիմնական խնդիրներից մեկը ինտերնետի անհասանելիությունն է: Ըստ ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի գլոբալ զեկույցի համաձայն, Վրաստանում ուսանողների 15% -ը ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ուստի նրանք համաճարակի և հեռավար ուսուցման ընթացքում մնում են առանց կրթության:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |