Կրթություն
Ախալցխացի դիմորդները անգլերենից առավելագույն միավոր են հավաքել
Անգլերեն լեզվի քննությունից առավելագույն՝ 70 միավոր են ստացել Ախալցիխեի հինգերորդ հանրակրթական դպրոցի շրջանավարտ Մարիամ Զեդգինիձեն և առաջին հանրակրթական դպրոցի շրջանավարտ Գիորգի Փարցախաշվիլին։

Հիշեցնենք, որ միասնական ազգային ​​քննությունների արդյունքների հրապարակումը սկսվել է երեկ՝ օգոստոսի 1-ին։ Այսօր հրապարակվեցին անգլերեն լեզվի քննության արդյունքները։

Ածկուրիի հանրակրթական դպրոցի շրջանավարտ Նինի Դվալիշվիլին նույնպես բարձրագույն միավոր ​​է ստացել վրաց լեզվից և գրականությունից։
| Print |