Կրթություն
Հայտնի են միասնական ազգային քննությունների գրանցման ժամկետները
2024 թվականի միասնական ազգային ​​քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննության, ինչպես նաև ուսանողական դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 4-ին, ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին:

Ճեպազրույցում ելույթ ունեցավ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի նոր ղեկավար Նինո Ծերեթելին։

Նինո Ծերեթելիի խոսքով, գրանցվել ցանկացողները պետք է հաշվի առնեն այս գործընթացի համար սահմանված ժամկետներն ու ընթացակարգերը, որպեսզի կարողանան մասնակցել այս տարվա քննություններին։

Ինչ վերաբերում է այս տարի ուսուցչի քննություն հանձնելուն, ապա գրանցման օրերը կհայտարարվեն ավելի ուշ։

Բացի այդ, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում նշում են, որ այս տարի ևս գրանցման գործընթացը բազմափուլ է։
| Print |