Հասարակություն
Ասպինձան կարկտահարվել է
Ասպինձա ավանը կարկտահարվել է: Տեղացիներն ասում են, որ միրգ-բանջարեղենն ամբողջովին վնասվել է: Կարկուտը շարունակվել է մոտ 10 րոպե:

«Վարունգի, լոլիկի սածիլները ամբողջովին ավիրեց, դաշտում կոտրված և թափված է խաղողը, ընկույզը, թութը... »,- ասում են Ասպինձայում:

«Ցորենը պետք է հավաքեյի, թութը թափեյի, ամեն ինչ վնասվեց, արտս հողին հավասարվեց»,- ասում է տեղացիներից մեկը:

Մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղեկություններ գյուղի իրադարձությունների մասին՝ դեռ չունեն:
| Print |