Հասարակություն
Սամցխե-Ջավախքում բնակչության քանակը նվազում է
Սամցխե-Ջավախքում 1994 թվականին գրանցված էր 245 100 մարդ, սրանից հետո տարածաշրջանի բնակչության քանակը տարեց տարի նվազում է: 2019 թվականի հունվարի մեկի տվյալներով, վերջին 25 տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքի բնակչության քանակը նվազել է 90 961 մարդով:

Գրեթե ամեն տարի փոփոխվում է Սամցխե-Ջավախքի ծնվածների և մահացողների թվաքականը: Եթե 1994 թվականին տարածաշրջանում ծնվել էր 2 365 երեխա, ապա 24 տարի անց նրանց թիվը նվազել է 258-ով:
1994 թվականին Սամցխե-Ջավախքում մահացել է 1 465 մարդ, իսկ 2019 թվականին 462-ով ավելի:

Տարածաշրջանում ծնելիությունից և մահից բացի, բնակչության թվաքանակի նվազեցման համար կան նաև այլ գործոններ, այդ թվում ՝ միգրացիան:
| Print |